հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ընդդիմադիր խոշոր բեւեռ է ձեւավորվում․ «Հրապարակ»

Ընդդիմադիր խոշոր բեւեռ է ձեւավորվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընդդիմադիր ուժերը թեպետ չեն շտապում փակագծեր բացել, սակայն տևական ժամանակ է՝ ակտիվ քաղաքական կոնսուլտացիաների մեջ են։ Օրինակ, գրեթե կայացած է համարվում Գագիկ Ծառուկյանի և «Ապրելու երկիր» կուսակցության համագործակցությունը: Անգամ տեղեկություններ կան, որ ԱԵ համահիմնադիր Մանե Թանդիլյանն է լինելու ցուցակի առաջին կինը՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» միավորման մեջ, ըստ ամենայնի, կլինեն նաև Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներ։

Տեղեկություններ կան, որ հնարավոր է նաև Արման Թաթոյանի «Միասնության թևերի» և «Հայաքվեի» հետ լինի համագործակցություն. ներկայում դեռ բանակցություններ են ընթանում։ Իսկ եթե Արթուր Վանեցյանի «Հայրենիքն» էլ միանա այս ուժին, ապա քաղտեխնոլոգները կարծում են, որ շատ ուժեղ խաղացող է դաշտ մտնում:

Ի դեպ, օրերս Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքը մեկի փոխարեն վարչապետի 3 թեկնածու ունի: Նրա կողքին են նաև քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը, մի խումբ դիվանագետներ, այդ թվում` նախկին արտգործնախարար Արա Այվազյանը»։

Մանրամասները թերթի այսօրվ ա համարում

  • Կիսվել: