ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հրապարակ». Ե՞րբ «Լուսավոր Հայաստանը» կդադարեցնի բոյկոտը

«Հրապարակ». Ե՞րբ «Լուսավոր Հայաստանը» կդադարեցնի բոյկոտը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի ծեծկռտուքից հետո Լուսավոր Հայաստանը հեռացավ ԱԺ դահլիճից՝ հայտարարելով, որ առ ժամանակ չեն մասնակցի նիստերին։ Ապա հաջորդեց վարչապետի ելույթը,  ԼՀԿ-ն դրանից հետո ԱԺ չի վերադարձել։

Ե՞րբ են դադարեցնելու քաղաքական բոյկոտը, հարցին խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց․ «Մենք չենք բոյկոտել, պարզապես քննարկում ենք մեր հետագա անելիքները, մարտավարությունը։ Դահլիճից հեռանալուց հետո սպասում էինք քաղաքական գնահատականի եւ արձագանքի, բայց դեռեւս միակ գնահատականը, որ լսել ենք, դա մոտավորապես այն էր, որ «հենց սադրեք, ծեծելու ենք ձեզ», իսկ սադրանքն այս դեպքում քաղաքական ելույթն էր»։

Նախատեսվում է ԱԺ հատուկ նիստ՝ արտակարգ դրությունը երկարացնելու համար, կներկայանա՞ք։ «Եթե լինի՝ կքննարկենք, ձեզ կհայտնենք»։ Ինչի՞ց է կախված ձեր վերադառնալը։ «Անիմաստ է որեւէ բան ակնկալել մի ուժից, որտեղ խրախուսում են բռնությունը, վիզ կտրելը, սպառնալիքը եւ այլ փողոցային խուլիգանություններ։ Մեր որոշումները կախված են լինելու մեր քննարկումներից, բայց ո՛չ երբեք այլ քաղաքական ուժի գործողություններից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: