հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Hraparak.am-ի հոդվածները չեմ մեկնաբանում. Քաղաքապետի խոսնակի արձագանքը իր ղեկավարին առնչվող մեղադրանքներին

Hraparak.am-ի հոդվածները չեմ մեկնաբանում. Քաղաքապետի խոսնակի արձագանքը իր ղեկավարին առնչվող մեղադրանքներին

«Hraparak.am-ի հոդվածները չեմ մեկնաբանում»: Այսպես արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը InfoPort.am-ի հարցմանն առ այն, ճի՞շտ են արդյոք մամուլի հրապարակումները այն մասին, որ Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մի քանի անգամ տուգանել է քաղաքապետին օրենքի խախտումով շինթույլտվություններ տրամադրելու համար։

Քաղաքապետի խոսնակը հրաժարվեց այլ մեկնաբանություններ տալ հարցի առնչությամբ` անպատասխան թողնելով քաղաքապետին առնչվող մեղադրանքների իսկության հարցը:

Ավելի վաղ Hraparak.am-ը գրել էր. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, պարզվում է, այս ընթացքում մի քանի անգամ տուգանել են՝ օրենքի խախտումով շինթույլտվություններ տրամադրելու համար։ Տուգանողը Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է, որն ի պաշտոնե վերահսկում է համայնքային ղեկավարների տված ԱՊԶ-ները, շինթույլտվությունները։ Ու այդ վերահսկողության արդյունքում տեսչական մարմինը հայտնաբերել է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս կամ այն շինթույլտվությունը խախտումով է տրամադրել, օրինակ՝ շինարարություն իրականացնողը, ասենք՝ ՇՄԱԳ փորձաքննություն անցած չի եղել կամ այս կամ այն նորմը պահպանած չի եղել, սակայն քաղաքապետը, փաստորեն, անտեսել կամ աչք է փակել դրանց վրա եւ թերի փաստաթղթերով, կարգի խախտումներով թույլ է տվել, որ շինարարություն սկսվի»։

  • Կիսվել: