հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ ԼՂ կոնֆլիկտի գործընթացում. ԵԱՀԿ գործող նախագահ

Հրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ ԼՂ կոնֆլիկտի գործընթացում. ԵԱՀԿ գործող նախագահ

Տարածաշրջանային իրավիճակը փոխվել է նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրից հետո, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն։

«Ես ողջունում եմ հրադադարը։ Հրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ կոնֆլիկտի գործընթացում», - ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։

Նա ողջունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն ու ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ կայուն լուծում։

«Մի քանի հարց դեռ կարոտ է լուծման։ Այս փուլում կարևոր է նաև հարգանք դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ, ներառյալ՝ մարդասիրական իրավունքը», - ասաց նա։

Անն Լինդեն նշեց, թե բոլորի կողմներին կոչ է անում հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։

  • Կիսվել: