հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հրաչյա Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել

Հրաչյա Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր՝ մարտի 28-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց, որ նոր նշանակումներ է կատարել:

Մասնավորապես՝ Արամ Ազատյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար, Արամ Դանիելյանը նշանակվել է քաղաքապետի խորհրդական, իսկ Արմեն Հարությունյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ:

Քաղաքապետը շնորհավորեց նրանց և մաղթեց բեղմնավոր աշխատանք։

  • Կիսվել: