ՀՔԾ-ն առարկություն է ներկայացրել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ
ՀՔԾ քննիչը առարկություն է ներկայացրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով հսկող դատախազի ցուցումի դեմ: Այդ մասին InfoPort.am-ին հաղորդեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
ՀՔԾ քննիչի առարկությունը ստացել են, այն քննարկման փուլում է:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը, վերահսկող դատախազը գործը լրացուցիչ քննության համար հետ էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։


