երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՔԾ-ից չեն մեկնաբանում Սերժ Սարգսյանի և Սերգո Կարապետյանի առերեսման լուրը

ՀՔԾ-ից չեն մեկնաբանում Սերժ Սարգսյանի և Սերգո Կարապետյանի առերեսման լուրը

Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում տեղեկությունները, ՀՀ երկրորդ Սերժ Սարգսյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը առերեսվել են:

Այս տեղեկությունը հրապարակել էր «Հայկական ժամանակ» օրաթերթն՝ իր աղբյուրներին հղում անելով:

Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանի հետ առերեսվել է նաեւ նույն գործով մեղադրյալ, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը:

Դեկտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

  • Կիսվել: