շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հող են նախապատրաստում լայնամասշտաբ միտինգների համար. Սրբազանն ում կփոխանցվի շարժումն առաջնորդելու ջահը․ «Իրավունք»

Հող են նախապատրաստում լայնամասշտաբ միտինգների համար. Սրբազանն ում կփոխանցվի շարժումն առաջնորդելու ջահը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ընդդիմադիր թեւերից մեկը կրկին Բագրատ սրբազանին հրապարակ է բերում: Իհարկե, իրենք էլ գիտակցում են, որ «Սրբազան պայքարն» ինքն իրեն սպառել է: Սակայն հերթական անգամ «ստավկա» են դնում այս ձեւաչափի վրա, որպեսզի ընդդիմադիր լայն զանգվածներին փողոց հանելու գործընթացը կարողանան նախապատրաստել, իսկ մինչ այդ, մթնոլորտը տաք պահել:

Իսկ թե կազմակերպչական աշխատանքներից հետո Բագրատ սրբազանն ում կփոխանցի հերթական շարժումն առաջնորդելու ջահը, կտեսնենք առաջիկայում:

Համենայնդեպս, ապրիլի24-ից մինչեւ մայիսի 9-ը ընդդիմադիր կուլիսներում կրկին ներքաղաքական թեժացում են խոստանում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: