երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Հնդկաստանի վարչապետը շուտափույթ ապաքինում է մաղթել Նիկոլ Փաշինյանին

Հնդկաստանի վարչապետը շուտափույթ ապաքինում է մաղթել Նիկոլ Փաշինյանին

«COVID-19-ի համավարակի այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին թվիթերյան իր միկրոբլոգում առողջություն է մաղթել կորոնավիրուսով վարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել , որ ՀՀ վարչապետն՝ իր ընտանիքի հետ միասին, վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ: Հիվանդության ախտորոշման թեստի դրական պատասխանի մասին Փաշինյանն անձամբ է հայտնել՝ ֆեյսբուքյան իր էջով, ուղիղ եթերի ընթացքում

  • Կիսվել: