չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Հնարավորություն է ստեղծվել հասնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան

Հնարավորություն է ստեղծվել հասնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան

Հնարավորություն է ստեղծվել հասնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին Իլհամ Ալիևի մոտ Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակության ընդունելության ժամանակ ասել է Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռալֆ Հորլեմանը:

Նա գոհունակություն է հայտնել այսօր Բեռլինում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման կապակցությամբ։

Դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը կառուցողականորեն աջակցում է խաղաղության գործընթացին։

 

  • Կիսվել: