շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հնարավոր է բանակը վերականգնել, բայց դրա համար տեււական ժամանակ է պետք. Սերժ Սարգսյան

Հնարավոր է բանակը վերականգնել, բայց դրա համար տեււական ժամանակ է պետք. Սերժ Սարգսյան

Հնարավոր է բանակը վերականգնել, բայց դրա համար տեււական ժամանակ է պետք: Այս մասին ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը` Ծաղկաձորում իր կուսակիցների հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ է պետք բանակը վերականգնելու համար:

«2-3 տարին բավարար չէ, հատկապես որ գնալով մեր զինված ուժերը չեն վերականգնվում եւ իմ կշտամբանքը բանակինչի վերաբերվում, իմ կշտամբանքը վերաբերվում է  բոլոր այն մարդկանց, որոնք իրենց կարծիքով քաղաքականություն են վարում նաեւ ԶՈւ վերականգնման, զարգացման ուղղությամբ, բայց իրականության մեջ նրանք չգիտեն` ինչպես դա անել եւ ընդհանրապես զինված ուժերից կիլոմետրերով հեռու են»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` 2 տարին օպտիմալ ժամանակահատվածն է, որպեսզի զորակոչիկը դառնա զինվոր, իսկ զինվորը դառնա հայրենիքի պաշտպան: 

«Թվում է, որ 2 տարին երկար ժամանակահատված է, բայց էդ 2 տարուց 6 ամիսը միայն ուսումնական ժամանակահատված է, հաջորդ կես տարին հմտանալու ժամանակահատված է, զինվոր դառնալու ժամանակահատված է եւ ի տարի ընդամենը ծառայում են հայրենիքին: Երբ որ իրենք ասում են պրոֆեսիոնալ բանակ, հո իրենք չեն հասկանում` ինչ է պրոֆեսիոնալ բանակը, իրենց կարծիքով` պրոֆեսիոնալ բանակը զորակոչային տարիքի անձան բացակայությունն է զինված ուժերում, այդպիսի բան չի կարող լինել»,- ասաց նա:

ՀՀ 3-րդ նախագահի կարծիքով` բանակի վերականգնման հարցում դժվար կլինի 30 տարվա անցած ճանապարհն անցնել 3 տարում. «Հիմա ամբողջ մեր ռազմական տեխնիկան մսխվել է, որքան որ ես տեղյակ եմ, համենայնդեպս այն թվերը, որոնք հրամպարակվում են եւ ՊՆ-ի կողմից չեն հերքվում, նշանակում է, որ իրականություն է դա: Եւ կախված նրանից թե ովքեր կլինեն վերականգնողները այդ ժամանակը կամ շատ կերկարի կամ կարճ կտեւի»:

  • Կիսվել: