երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հնարավոր ագրեսիայի դեպքում ո՞ր երկրներից կարող է Հայաստանը ռազմական օգնություն ստանալ․ հարցում

Հնարավոր ագրեսիայի դեպքում ո՞ր երկրներից կարող է Հայաստանը ռազմական օգնություն ստանալ․ հարցում

Հունիսի 21-24-ին GALLUP-ի կողմից անցկացված հեռախոսային հարցման արդյունքում քաղաքացիների 36,5 տոկոսը, պատասխանելով հարցին, թե որքանով են հավանական համարում առաջիկա ամիսներին Ադրբեջանի կողմից զինված ագրեսիան, այն լիովին հավանական են համարել, 40,4 տոկոսն ավելի շուտ հավանական են համարել, 10,9 տոկոսն ավելի շուտ ոչ հավանական են համարել, 6,5 տոկոսն ասել են, որ ընդհանրապես հավանական չէ:

Հնարավոր ագրեսիայի դեպքում ո՞ր երկրներից կարող է Հայաստան ռազմա-քաղաքական օգնություն ստանալ: Եթե հունվարին քաղաքացիների 34,2 տոկոսը նման օգնություն ակնկալում էին Ֆրանսիայից, հիմա այդ քաղաքացիները կազմում են 19,6 տոկոսը: Ռուսաստանի դեպքում 30 տոկոսից ցուցանիշը հասել է 19,5 տոկոսի, Իրանից՝ 40 տոկոսից՝ 18,6 տոկոսի:

 

Հատկանշական է մի ցուցանիշը, որտեղ կտրուկ աճ է գրանցվել: Եթե հունվարին քաղաքացիների 8,7 տոկոսն է ասել, որ նման երկիր չկա, հունիսին այդ քաղաքացիների տոկոսը կազմել է 35,8 տոկոսի:

  • Կիսվել: