չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Հլը մի րոպե, Սորոսն ա զանգում. Գևորգ Պետրոսյանը պատասխանել է Արփի Դավոյանին (տեսանյութ)

Հլը մի րոպե, Սորոսն ա զանգում. Գևորգ Պետրոսյանը պատասխանել է Արփի Դավոյանին (տեսանյութ)

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանի հարցազրույցը, որտեղ նա ասել է. ՛՛Գևորգ Պետրոսյանը, Աբովյանը թող նայեն իրենց անցած ճանապարհին, հետո խոսեն Փաշինյանի մասին՛՛:

Ի պատասխան՝ ԲՀԿ-ական պատգամավորը գրել է. ՛՛Վարակի հետևում թաքնված երկչոտ վարչապետի երերուն թիմի հանճարեղ անդամի դատարկ (բայց, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում պարունակող) ելույթը՝ ստորև...

Խնդրում եմ դիտեք, որպեսզի ստանաք այն հարցի պատասխանը, թե ինչպիսին Չպետք է լինի պատգամավորը...
Անցածս ճանապարհը նայես, գլխապտույտ կունենաս, գործ չունես, ա՜յ անանցյալ մարդ...
Հլը մի րոպե, Սորոսն ա զանգում...՛՛:

 
 
 
 
 

  • Կիսվել: