ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հիմք չենք տեսնում վստահել ագրեսոր պետության ներկայացուցիչների խոսքերին․ Զելենսկին՝ բանակցությունների մասին

Հիմք չենք տեսնում վստահել ագրեսոր պետության ներկայացուցիչների խոսքերին․ Զելենսկին՝ բանակցությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններում առաջընթացի մասին լուրերը։

«Այն ազդակները, որոնք մենք լսում ենք բանակցային հարթակից, կարելի է դրական համարել, բայց այդ ազդակները չեն խլացնում ռուսական արկերի պայթյունները»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ երկրում իրավիճակը չի հեշտացել, և հորդորել է չխաբվել Կիևի վրա հարձակումը կասեցնելու մասին Մոսկվայի հայտարարություններին։ «Մենք հիմք չենք տեսնում վստահել ագրեսոր պետության ներկայացուցիչների խոսքերին»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին ընդգծել է, որ վաղաժամ է բարձրացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը։

«Պատժամիջոցների հարցը չի կարող նույնիսկ բարձրացվել, քանի դեռ պատերազմը չի ավարտվել, քանի դեռ չենք վերադարձրել այն, ինչ մերն է, և քանի դեռ չենք վերականգնել արդարությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

  • Կիսվել: