երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հիմա քրեական գործերով ոմանք դատվում են, պարզվում է՝  իմ տված 10 միլիոնը վերցրել են, իրենց գարաժում 73 թվից պահվող սնարյադները դուրս են գրել. Փաշինյան

Հիմա քրեական գործերով ոմանք դատվում են, պարզվում է՝  իմ տված 10 միլիոնը վերցրել են, իրենց գարաժում 73 թվից պահվող սնարյադները դուրս են գրել. Փաշինյան

2018-ից վարչապետի պաշտոնը ստանձնելով առաջնորդվել եմ ամեն ինչ բանակի համար սկզբունքով։ Պատասխանատու հայտարարում եմ, որ չի եղել մի դեպք, երբ բանակը որևէ հարց բարձրացնի և ես այդ խնդիրը չլուծեմ՝ առնվազն ֆինանսական  մասով: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց   պատգամավոր Քրիստինե Պողոսյանի  հարցին, թե ինչ է արել վարչապետը, որ հնարավոր կդարձներ հաղթել պատերազմը դեռ 2020-ին։   

«Այդքան քննադատված  ՍՈՒ-երի դեպքը  ամենավառ օրինակն է։ Պատկերացնում ենք չէ՞, որ դա գերժամանակակից ինքնաթիռ է՝ խելագար գնով։ Զինված ուժերն ինձ ներկայացրել են  տեխնկայի և սպառազինության պլան՝  առաջիկա 10 տարվա համար, որի ընդհանուր արժեքը եղել է 12 միլիարդ դոլար։ Ես ասել եմ՝ ոչ  մի խնդիր չկա, կանենք և բոլոր զարմացել են։  Ասել եմ՝ այո, կարող ենք այդքան ներդրում անել »,- նշեց Փաշինյանը։

«Մարդիկ կան, որ 2020 -ի նոյեմբերի 9-ից հետո բերանները բացած հոխորտում են, բայց պատերազմի մեկնարկից նրանց միտքը եղել է, թե ոնց ճողոպրեն պատերազմի դաշտից։ Սա է փաստը և այսօրվա քրեական գործերով հիմա  հիմնավորվում է, որ դա ոչ միայն իմ տպավորությունն է, այլ  կոնկրետ հիմնավորված է»,- նշեց Փաշինյանը և հավելեց․  

«Ինձ ինչ զեկուցվել է  բանակի համար,  բանակը դա ստացել է։ Ասել են 15 միլիարդ պետք է  սննդի համար՝ ասել եմ կտանք։ Իսկ հիմա քրեական գործերով ոմանք դատվում են, որովհետև  պարզվում է՝  իմ տված 10 միլիոնը վերցրել են, իրենց գարաժում 73 թվից պահվող սնարյադները դուրս են գրել, փոշին վրայից մաքրել են,  բերել են ՊՆ  պահեստ և այդպես շարունակ»։ 

Հարցին, թե ինչու՞ չեն կիրառվում գնված ինքնաթիռները՝ վարչապետը պատասխանեց․ «Ամեն ինչ չէ, որ այս պահին կիրառվում է, կիրառման արդյունավետության  խնդիր կա, զենքի տեխնիկական պարամետրերի խնդիր»,- նշեց վարչապետը։

  • Կիսվել: