երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հիմա նոր ճանապարհ ունենք Երևան-Կապան, կունենանք Ճակատենի, Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի այլընտրանքային ճանապարհներ․ Փաշինյան

Հիմա նոր ճանապարհ ունենք Երևան-Կապան, կունենանք Ճակատենի, Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի այլընտրանքային ճանապարհներ․ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը:

«Մեր ընկալումը հետևյալն է. որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման արդյունքում Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն ստանան Նախիջևանի հետ ՀՀ տարածքով: ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով պետք է երկաթուղային հաղորդակցություն ստանա Իրանի հետ և երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցություն՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ի հետ:

Երբ մեզ թվում էր, թե մոտ ենք լուծմանը, այդ լուծումը չստացվեց, որովհետև պարզվեց, որ Ադրբեջանը «հաղորդակցության ուղիներ բացել» ասելով՝ նկատի ունի, օրինակ, հաղորդակցության բացումը, օրինակ, Գորիսի և Կապանի միջև՝ Ադրբեջանի տարածքով: Խնդիրն այն է, որ այդպիսի հաղորդակցոևւթյուն ստանալու կարիք չունենք, որովհետև դա մեզ համար ընդամենը տեխնիկական հարց է: Հիմա նոր ճանապարհ ունենք Երևան-Կապան, կունենանք Ճակատենի, Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի այլընտրանքային ճանապարհներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: