հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ամեն ընտրության Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում»․ Տիգրան Ավինյան

«Ամեն ընտրության Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում»․ Տիգրան Ավինյան

Ամեն ընտրութան ժամանակ Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում ու էս անգամ հախներից եկանք, դրա համար սենց կարճ տեւեց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Շենգավիթում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը: 

Երեկ հանրահավաք է տեղի ունենում, այդ հանրահավաքին ասում են, որ հայաստանի Հանրապետության գոյությունը իմաստ չունի առանց Արցախի անկաության: Այսինքն՝ մենք այս երկիրը կարանք չունենանք, այսինք ասում են առհասարակ կարանք երկիր չունենանք, իմ համար էդ ականջս կտրեց, ու որ ասում էին քաղաքային ընտրություններ է, էդ էլ քաղաքական է, մեր նպատակն այս ընտրություններում շատ կոնկրետ է՝ Երեւան քաղաքը պետք է շենացնենք, մեր երեխաների կրթությունը պետք է ամենալավը լինի, որովհետեւ մեր սահմանների ամրությունը նաեւ այդ հարցերից է կախված, որովհետեւ եթե էդ խնդիրները մենք 30 տարի առաջ լուծեինք, մենք այսօր միգուցե այս խնդիրների առաջ չկանգնեինք:

Ամեն ընտրութան ժամանակ Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում ու էս անգամ հախներից եկանք, դրա համար սենց կարճ տեւեց, շատ կտրուկ պատասխան տվեցինք ու մեր հայկական զենքերով, որը սկսել ենք անցած տարվանից կրել, որին կար մեծ դիմադրութություն, էդ էլ ձեզ ասեմ: Ուզում եք քաղաքական, լսեք քաղաքական ուրեմն, կար մեծ դիմադրություն, ու հիմա հայկական զենքերով ենք խփում ու շարունակելու ենք խփել ամեն սադրանքին:

Ավինյանի խոսքով՝ ընդդիմությունը 2021 թվականին հաջողության չհասնելով, հիմա նոր դեմքերով փորձում է նորից իշխանափոխություն անել: 

«Կարճ ասած սա քաղաքական ընտրություն է, սկսած մեր մանկապարտեզներից, բակերից ու ֆուտբոլի դաշտերից, մեր սերունդը մեզնից ուժեղ է լինելու: Էն, ինչ որ իրենք մտածում են, որ էս ընտրություններով քաոս են ստեղծելու, չեն կարողանալու»,-ասաց նա:

  • Կիսվել: