կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հիմա էլ սրանք պայմանավորվել են էդ պայմանագրով 300 հազար թուրքերի բերել, լցնել Հայաստան. Վարդան Ղուկասյան

Հիմա էլ սրանք պայմանավորվել են էդ պայմանագրով 300 հազար թուրքերի բերել, լցնել Հայաստան. Վարդան Ղուկասյան

Ինչքան մենք զիջումների գնանք, էնքան թուրքերի ախորժակը կբացվի: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, իր քարոզարշավի ընթացքում ասաց Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը: 

 

«Ինչքան թույլ տանք, իրենք էնքան քայլ-քայլ գալիս են առաջ, սա թուրքական ծրագիր է, պան թուրքիզմն է: Իրենց այդ ծրագիրը Անդրանիկ զորավարի ժամանակահատվածից եւ դրանից առաջ էլ նրանք ուզում են իրականացնելամբողջ միջին Ասիայով ցանկանում են Մեծ Թուրան են ուզում ստեղծել եւ խոստովանում են, որ Հայաստանն իրենց խանգարում է: Էս ամեն ինչը տեսնելով, էս վախվորիկներին տեսնելով, անարժան ղեկավարներին տեսնելով մասնակցում եմ ընտրություններին»,-ասաց նա:

 

Ղուկասյանը նշում է, որ պատերազմի ժամանակ էլ վախկոտություն են ցուցաբերել իշխանությունները, այդ պատճառով էլ հաջողության չեն հասել. «Մենք էս պատերազմի ժամանակ կարող էինք խփել Բաքու-Ջեյհան նավթամուղին, եթե իրենք չկատարեին Հայաստանի պահանջները: Երբ որ հացնում են Հայաստանի վարչապետին, նա ասում է, որ իրեն «Բրիթիշ Փետրոլում»-ի սեփականատերը զանգել, խնդրել է, որ դրան չխփենք: Այսինքն մեր երեխեքը պիտի մահանան, ինչ է մեկը մի բան է խնդրել: Մոտ 5000 բոյեվոյ աֆիցերներ պատերազմից առաջ բանակից ազատել են ՀՀ ղեկավարությունը, այսինքն էն հրամանատարներին, որոնք պատերազմում հաթանակել են, բացի այդ ՀՕՊ 4 զորամաս լուծարել են՝ երկինքը թողնելով թշնամուն, դիտավորյալ: 5 միլիարդ դոլարի զենք են թողել թուրքերին»,-ասաց նա:

Ղուկասյանը նշում են, որ ոչ ոք չի կասկածում, որ իշխանությունները «Արցախը հանձնել են, ծախել են թուրքերին». «Հիմա էլ սրանք պայմանավորվել են էդ պայմանագրով 300 հազար թուրքերի բերել, լցնել Հայաստան: Այսինքն էս Ալիեւը, որ բարձրաձայն ասում Էրիվան է ասում, Ամասիայի էդ հատվածները, ասում է, որ թուրքերը պետք է գան, բնակվեն, ես չէի կարող անտարբեր լինել»:

  • Կիսվել: