կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հիմա անում եք բաներ, որ ժողովուրդը գուցե չի սպասում. Գորգիսյանը՝ իշխանություններին

Հիմա անում եք բաներ, որ ժողովուրդը գուցե չի սպասում. Գորգիսյանը՝ իշխանություններին

«Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞ր։ Բռնել, բաց եք թողել, հա, մի տասնյակի էլ։ Բռնում-բաց եք թողնում, բռնում-բաց եք թողնում։ Բա՞ բռնեք, բա՞ էդ ենք ասում»,-այս մասին այսօր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատագամվոր Գևորգ Գորգիսյանը։

Նա անդրադարձավ նաեւ դատական բարեփոխումներին և, դիմելով Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, նշեց․ «Երբ խոսք եղավ դատական բարեփոխումների մասին, պարոն Սիմոնյան, մշակեցինք վեթինգի մասին նախագիծ, ժամանակ և գիտելիք ներդրեցինք, սակայն հետո իշխանությունը որոշեց, որ չի անելու այդ բարեփոխումը։Անընդհատ ասում եք 71 տոկոս եք ստացել, դուք հասկանում եք՝ ի՞նչ բեռ է դա։ Եվ հիմա անում եք բաներ, որը ժողովուրդը գուցե չի սպասում»։

  • Կիսվել: