Հիմա ամբողջ աշխարհի գերխնդիրն այս տարածաշրջանը մեզնից պոկելն է. Սամվել Կարապետյանը՝ Սյունիքի մասին
Կասկածից վեր է, որ Սյունիքը միշտ կանգնած է լինելու այս ճանապարհին, ուստի հիմա ամբողջ աշխարհի հիմնական խնդիրը մեր այդ տարածաշրջանը պոկելն է։ Այս մասին Մոսկվայում կայացած «Հայկական բիզնես ֆորում 2024» միջոցառման ժամանակ ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, ձեռներեց Սամվել Կարապետյանը։
Այսպես նա մեկնաբանել է Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, որ Արևմուտք-Արևելք միջանցքի հիմնական մասնակիցները համաձայնության են եկել ամբողջ բիզնես գործընթացի անխափանության և թվայնացման մասին։
«Կասկած չկա, որ Սյունիքը միշտ կանգնած է լինելու այս ճանապարհին։ Ուստի հիմա ամբողջ աշխարհի հիմնական խնդիրը մեր այդ տարածաշրջանը պոկելն է։ Կարծում եմ, որ դա երբեք չի լինի»,-նշել է Կարապետյանը։