շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը չի չեղարկվել. «Քաղաքացիական պայմանագիր»

Հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը չի չեղարկվել. «Քաղաքացիական պայմանագիր»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ կեղծ են այն լուրերը, թե չեղարկվել է հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը։

«Քիչ առաջ կեղծ լուրեր են տարածվել, թե հունիսի 18-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը չեղարկվել է: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Ավելին, հենց այսօր Հանրապետության Հրապարակում սկսվել են հանրահավաքի կազմակերպման տեխնիկական աշխատանքները: Քարոզարշավի հաջող ընթացքը որևէ մեկը չի կարող կասեցնել»,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: