երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ՀՀԿ-ն դեռ քննարկում է ընտրություններին մասնակցության ձևաչափը. Մամիջանյան

ՀՀԿ-ն դեռ քննարկում է ընտրություններին մասնակցության ձևաչափը. Մամիջանյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս քննարկում է, թե ինչ ձևաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«ՀՀԿ նախորդ գործադիր նիստից հետո մենք հայտարարել ենք, որ սկսել ենք քննարկել մասնակցության հարցը: Քննարկումները դեռևս ընթանում են»,- նշեց Մամիջանյանը:

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։

 

  • Կիսվել: