չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՀՀԿ-ի կողմից իշխանությունը Նիկոլենց հանձնելու թեզը, գուցե, մտածել և հորինել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը և հանձնվել է նիկոլականներին՝ օգտագործման իրավունքով. Մկրտչյան

ՀՀԿ-ի կողմից իշխանությունը Նիկոլենց հանձնելու թեզը, գուցե, մտածել և հորինել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը և հանձնվել է նիկոլականներին՝ օգտագործման իրավունքով. Մկրտչյան

Սուտ է այն պնդումը, թե ՀՀԿ-ականները սկսել են անդրադառնալ Քոչարյանի ասուլիսին, չկա մի ՀՀԿ-ական, որ քննադատել կամ արձագանքել է Քոչարյանի ասուլիսին. լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-Քոչարյան հեռակա բանավեճին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի այս ասուլիսը, այլ նաև նախորդող բոլոր ասուլիսները քննարկման առարկա չեն դարձել և երբևէ նպատակ էլ չի եղել ելակետային քննարկման առարկա դարձնելու»,-ասաց պատգամավորը և նշեց՝ չնայած, ՀՀԿ-ի ղեկավարին անդրադարձ եղել էր։  

Մկրտչյանն ավելացրեց, որ իրենք սկսել են իրենց հասցեին ուղղված մեղադրանքներին անդրադառնալ այն բանից հետո, երբ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «մեկ ամբողջ ժամ նվիրեց ՀՀԿ-ին»։

«Նա անուղղակի ենթադրություններ  է արել, ուղղակի մտքեր արտահայտել, որոնք, իմ գնահատմամբ, սուտ են և դրանց որոշել եմ անդրադառնալ։ Չի կարելի նիկոլական դատախազության կողմից հրապարկված որևէ բանի անունը դնել ապացուցված։ Դա անընդունելի է»,-ասաց պատգամավորը։

Ի պատասխան երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի մեղադրանքին, թե «ՀՀԿ-ն է իշխանությունը հանձնել Նիկոլենց»՝ Մկրտչյանը նշեց. «Չի կարելի տպավորություն ստեղծել, որ 2018-ին ՀՀԿ-ականները բաղձում էին Նիկոլին իշխանություն տալ ու չգիտեին՝ ոնց տային, պետք  է իրենց դագաղներն ու ծաղկեպսակները դնեին, ԱԺ-ում և կառավարությունում քաոս ստեղծեին։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պնդումը՝ իշխանությունը հանձնելու մասին, ինձ մոտ շատ վատ կասկածներ է առաջացել, որ միգուցե այդ թեզը նիկոլականներին օգտագործման իրավունքով հանձնվել է, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի կողմից, այսինքն՝ իրենք են մտածել և հորինել այդ թեզը, որովեհտև ամբողջ հարցազրույցը նվիրել ՀՀկ-ին և խոսել չեղած բաներից․․․ ընդ որում բոլորի աչքի առաջ է եղել 2018-ը, այդ ճնշումները, անմարդկային վիճակը, որ ստեղծվել էր ՀՀԿ-ի կողմ։ Մենք էինք այդ ակցիան հորինել 55 դեմ, 3 մլն կողմ, երբ այդ 55 հոգին ՀՀԿ-ականներն էին, որ մերժված էին»,-ասաց նա։

  • Կիսվել: