երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀԿ-ի և Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքները տեղի կունենան ժամը 15:00-ին Ազատության հրապարակում

ՀՀԿ-ի և Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքները տեղի կունենան ժամը 15:00-ին Ազատության հրապարակում

ՀՀԿ ԳՄ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

"Սիրելի հայրենակիցներ, Կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։ Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր եւ դավաճան քայլերի։ Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։ Կոչ ենք անում.

Մեր անդամներին եւ համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։

Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն եւ քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։

Ուժային կառույցների ղեկավարներին եւ աշխատակիցներին չկատարել ազգակործան կապիտուլյանտի ապօրինի հրամանները եւ հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին"։ 

Ավելի վաղ Վազգեն Մանուկյանը կոչ էր արել ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում՝ զորակցությունը հայտնելու Զինված Ուժերին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: