շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՀՀԿ ԳՄ հայտարարությունը քաղաքական օրակարգում կարևոր երանգ է ավելացրել. Աշոտյան

ՀՀԿ ԳՄ հայտարարությունը քաղաքական օրակարգում կարևոր երանգ է ավելացրել. Աշոտյան

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքում ընդունված հայտարարությունը  քաղաքական օրակարգում կարևոր երանգ է ավելացրել։ Այս մասին այսօր՝ մարտի 5–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նստից առաջ, լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախպագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ երկրում, երկրի շուրջ իրավիճակը վատ է ու վատանում է։

«Այս իշխանությունները հերթական անգամ ապացուցում են, որ ադեկվատ իշխանություններ չեն ոչ ներքին, ոչ արտաքին մարտահրավերներին, երկրի ներսում մոլեգող տեռորն այլ դրսևորումներ է ստանում»,- ասաց Աշոտյանը։

Ըստ նրա, ընտրական մեկնարկած գործընթացում իշխանությունը ոչ միայն չարաշահում է  վարչական լծակները, այլ աննախադեպ բնույթի նախանախընտրական կեղծիքների է դիմում, ինչպես, օրինակ, պետբյուջեի օգտագործումը նախընտրական կաշառքի համար կամ Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ընտրություններից մի քանի ամիս առաջ։

  • Կիսվել: