չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՀՀԿ անդամները «Միասնական Ռուսաստան» կուսակցության կազմակերպած միջազգային համաժողովի ժամանակ ներկայացրել են ՀՀ-ի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀԿ անդամները «Միասնական Ռուսաստան» կուսակցության կազմակերպած միջազգային համաժողովի ժամանակ ներկայացրել են ՀՀ-ի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 6-8-ը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ խորհրդի անդամ Վոլոդյա Գասպարյանը Յուժնո -Սախալինսկում մասնակցել են Ռուսաստանի կառավարող՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության կազմակերպած միջազգային համաժողովին։

Համաժողովի մասնակիցներն են Եվրասիա մայրցամաքի 18 երկրներ ներկայացնող կուսակցությունների պատվիրակություններ։

ՀՀԿ պատվիրակության անդամներն ունեցել են երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ, ներկայացրել են Հարավային Կովկասում, մասնավորապես ,Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։

Կարեւորվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառումը մեր տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ զարգացման հասնելու համար։

ՀՀԿ ներկայացուցիչները խիստ քննադատել են Ադրբեջանի հանցագործ քայլերն Արցախի նկատմաբ եւ դատապարտել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկկողմ եւ բազմակողմ շփումները գործընկեր կուսակցությունների հետ։

 

  • Կիսվել: