ՀՀ յուրաքանչյուր հատված ավելի պաշտպանված կլիներ, եթե յուրանքանչյուր դերակատար իր պարտականությունները կատարեր հավուր պատշաճի՝ քիչ թալաներ. Պապիկյան
Այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը կարդաց կալանավորված պատգամավորների, Սյունիքի համայնքապետերի անունները և հարց ուղղեց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանին՝ ո՞ր դեպքում Սյունիքն ավելի պաշտպանված կլիներ, եթե նրանք իրենց տեղում լինեի՞ն, թե՞ բանտում:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ պատասխանելով Վարդանյանի հարցին ասաց.
«Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ Պաշտպանության նախարարի որ իրավասության տիրույթում է գտնվում խոսել դատաիրավական համակարգի կատարած աշխատանքի մասին: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր հատված ավելի պաշտպանված կլիներ, եթե յուրանքանչյուր դերակատար իր պարտականությունները կատարեր հավուր պատշաճի, այդ թվում, նաև քիչ թալաներ», - ասաց Պաշտպանության նախարարն ու հայտնեց, թե Սյունիքն ավելի պաշտպանված կլինի ու կդառնա, երբ կատարեն իրենց պարտականությունները:
«Ես պատրաստվում եմ իմ հնարավորությունների ու պարտականությունների շրջանակում անել ամեն ինչ Սյունիքն ամեն օր ավելի պաշտպանված դարձնելու համար», - ասաց Պաշտպանության նախարարը:



