ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ֆրանսիա

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ֆրանսիա

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ֆրանսիա:Այս մասին Փարիզից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում (Փարիզ) և Բելգիայի Թագավորությունում (Բրյուսել) կլինի հունիսի 1-2-ը:

Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։

Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։

  • Կիսվել: