շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՀՀ-ում ընտրություններն անցել են ազգային օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան. Սմիրնով

ՀՀ-ում ընտրություններն անցել են ազգային օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան. Սմիրնով

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են ազգային օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Վիկտոր Սմիրնովը, որը գլխավորել է ընտրություններին հետևող ռուս սենատորների պատվիրակությունը, տեղեկացում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ներկայացնելով Հայաստանի ԿԸՀ-ի հրապարակած տվյալները՝ ՌԻԱ Նովոստի-ն գրել է, որ թեև ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքը չի հավաքել անհրաժեշտ 7%-ը, այլ հավաքել է 5,23%, սակայն օրենսդրության համաձայն՝ կմտնի խորհրդարան, քանի որ օրենսդիր մարմնում առնվազն երեք քաղաքական ուժերի ներկայությունը պարտադիր է: 

  • Կիսվել: