հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«ՀՀ-ում Թուրքական Հանրապետության հատուկ ներկայացուցիչ»․ Էրդողանը ձևակերպել է բանագնաց Քըլըչի պաշտոնը

«ՀՀ-ում Թուրքական Հանրապետության հատուկ ներկայացուցիչ»․ Էրդողանը ձևակերպել է բանագնաց Քըլըչի պաշտոնը

Թուրք դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի նախագահի՝ հունվարի 10-ի հրամանագրի համաձայն, նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացնող հատուկ բանագնաց:

Այսօր արդեն համացանցում տարածվել է հրամանագրի պաշտոնական փաստաթուղթը, որը որը հրապարակվել էր Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում  (Resmi gazete); Ուշագրավն այն է, որ դեսպան Սերդար Քըլըչի պաշտոնը այդ փաստաթղթերում ձևակերպված է «Հայաստանի Հանրապետությունում Թուրքական Հանրապետության հատուկ ներկայացուցիչ»։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից նշանակված հատուկ բանագնացը Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանն է։ Առաջիկա հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։

Պաշտոնական փաստաթուղթը՝ այստեղ։

  • Կիսվել: