ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել է Հայաստանի կողմից ռուսական վարկը մերժելու հարցին

ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել է Հայաստանի կողմից ռուսական վարկը մերժելու հարցին

Այսօր առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան սերգեյ Կոպիրկինն ասաց, որ կոռեկտ չի համարում Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող վարկից հրաժարվելու մասին լրատվամիջոցների հրապարակումները։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն հրաժարվում է ռուսական վարկի մի մասից:

 Դեսպանն ասաց. «Վարկը 270 մլն դոլար է, որի մեծ մասը՝ 200 մլն դոլարն արդեն ծախսված է, խոսքը մնացածի մասին է։ Ցավոք, աշխատանքներն ավարտին չհասան մինչև ժամկետի ավարտը։ Պատճառները տարբեր են, և դրա մասին չեմ խոսի։ Վարկի մարման երկարաձգման հարց է առաջացել, սակայն այս թեմայով կան ու այս պահին էլ ընթանում են բանակցություններ», ։

Նա նշեց, որ, որքանով իրեն հայտնի է, դեռևս չի ստացվել պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն դա չի նշանակում, որ հարցը փակ է։

  Կոպիրկինը նշեց. «Պարզապես այս պահին Հայաստանը հաշվի առնելով ժամանակը, որոշել է անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել սեփական միջոցներով՝ ժամանակ չկորցնելու համար։ Նշեմ, որ ՀԱԷԿ շահագործման երկարաձգման համար լիցենզիան գործում է մինչև 2021թ. և որպեսզի այն վերագործարկվի, պետք է շատ լուրջ աշխատանքներ կատարվեն»:

Ըստ նրա՝ ժամանակ չկորցնելու համար ՀՀ-ն որոշել է վարկի հարցը հետաձգել և իրականացնել այդ աշխատանքները սեփական միջոցներով։

Դեսպանը վստահեցրեց, որ ռուսական կողմից, այդ մասով հարցեր չեն առաջացել և ոչ մի ողբերգություն ու աղետ չկա։

  • Կիսվել: