ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 84 դեպքերից 72-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ ․ ԱՆ խոսնակ

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 84 դեպքերից 72-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ ․ ԱՆ խոսնակ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությունը կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ»,- ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: