շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ում կան ուժեր, որոնք մեղադրում են ԱՀ իշխանությանը «Ադրբեջանի քաղաքականությունը իրականացնելու մեջ», նրանց նպատակը ԱՀ իշխանությունը, պետական ինստիտուտները խարխլելն է․ ԱՀ նախագահ

ՀՀ-ում կան ուժեր, որոնք մեղադրում են ԱՀ իշխանությանը «Ադրբեջանի քաղաքականությունը իրականացնելու մեջ», նրանց նպատակը ԱՀ իշխանությունը, պետական ինստիտուտները խարխլելն է․ ԱՀ նախագահ

Հայաստանի հանրապետությունում կան ուժեր, որոնք մեղադրում են ԱՀ իշխանությանը այն բանում, թե իբր նա իրականացնում է «Ադրբեջանի քաղաքականությունը», այս առումով այդ ուժերի և Ադրբեջանի նպատակները նույնն են՝ խարխլել Արցախի իշխանական համակարգը, տարրալուծել պետական ինստիտուտները։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սակայն ես մի բան կարող եմ հավաստել, որ ցանկացած կենսական նշանակության որոշում պետք է լինի կոնսենսուսային։ Եվ այսօրվա իմ հարցազրույցի հիմնական նպատակը, ուղերձը, հավաստիացումը այն է, որ Արցախի ապագային, կենսական շահերին, մեր շարժման տրամաբանությանը, ինքնորոշման իրավունքին վերաբերվող որոշումները լինելու են կոնսենսուսային։ Ցանկացած որոշում, որը նախագահի, պետության կողմից կընդունվի այդ հարցերի շուրջ պետք է բխի մեր ժողովրդի շահերից և ընկալելի ու ընդունելի լինի նրա համար»,- ընդգծել է ԱՀ նախագահը։

Նա նաև նշեց, որ լայն կոնսուլտացիաներ է սկսել քաղաքական՝ խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, նախկին և ներկա իշխանավորների՝ նախագահների, ԱԺ նախագահների, քաղակտիվիստների, հանրային լայն շրջանակների հետ ամենակենսական հարցերը քննարկելու և կոնսենսուսային որոշումներ ընդունելու համար։

  • Կիսվել: