երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Ջերմուկում են․ բացի ՌԴ դեսպանից

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Ջերմուկում են․ բացի ՌԴ դեսպանից

 Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:

Ջերմուկ այցելած դիվանագետների թվում են Հայաստանում Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների  դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ:

Ջերմուկում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կհանդիպի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը

Նշենք՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների այցին Ջերմուկ, չի մասնակցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

  • Կիսվել: