հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ

ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ

ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Դեսպանն այդ մասին գրել է Twitter-ում՛։

«Ռազմավարական նշանակություն ունեցող հայկական այս տարածքում Ռոբերտ Ղուկասյանի հետ մտքեր ենք փոխանակել նաև Ֆրանսիայի հետ տնտեսական, մշակութային, առողջապահական ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ»,– նշել է դեսպանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության նոր գրասենյակ է բացվել։ Բացման արարողությանը մասնակցելու համար Սյունիքի մարզ են մեկնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկին և Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։

  • Կիսվել: