ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՀ-ում ԵՄ առաքելությունն այցելել է Մարտունի և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

ՀՀ-ում ԵՄ առաքելությունն այցելել է Մարտունի և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ընդգծել, որ կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը։

Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,-նշված է գրառման մեջ՝ շնորհակալություն հայտնելով տեղի բնակիչներին սուրճի և հյուրընկալության համար: 

Առաքելությունը հպարտություն է արտահայտել սահամանային անվտանգությանն ուղղված գործունեություն ծավալելու համար։

«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հպարտ է համայնքի վստահությամբ և կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,-նշված է գրառման մեջ:

 

  • Կիսվել: