շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ում այսօր գոյություն ունի իդեալական ընդդիմություն, ես շնորհակալություն եմ ձեզ հայտնում. Սիմոնյան

ՀՀ-ում այսօր գոյություն ունի իդեալական ընդդիմություն, ես շնորհակալություն եմ ձեզ հայտնում. Սիմոնյան

Եթե ՀՀ–ի այսօրվա իշխանությունը դռները բաց թողնի ու գնա, միևնույնն է` ընդդիմությունը իշխանության չի գալու։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
Նա, մասնավորապես, նշեց. «ՀՀ-ում այսօր գոյություն ունի իդեալական ընդդիմություն, ես շնորհակալություն եմ ձեզ հայտնում. եթե ՀՀ այսօրվա իշխանությունը դռները բաց թողնի ու գնա, միևնույնն է` ընդդիմությունը իշխանություն չի դառնալու, ՀՀ քաղաքացիները դա ձեզ թույլ չեն տալու։ Ովքեր հիմա դահլիճում նստած են, էլ չեն կարող իշխանություն դառնալ, Դաշնակցությունը կարող է արանքը ճղել»:
Սիմոնյանն անդրադարձավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի դիտարկմանը, թե 2008 թ–ի մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ այդ տարիների ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հանդարտվելու կոչեր անելու փոխարեն կոչ էր անում քարերով ու փայտերով զինվել: Այս առնչությամբ նա ասաց. «Պարո՛ն Մամիջանյան, ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Ձեր քաղաքական առաջնորդին 2018 թ. մերժելու պատճառներից մեկն էլ հենց մարտի 1–ն էր, երբ նա ասաց` մարտի 1–ը ձեզ համար դաս չեղա՞վ»։
 
ՀՀ ԱԺ խոսնակը հավելեց, որ Սերժ Սարգսյանը պաշտոնից զրկվեց նաև սուտ խոսելու համար. չէ՞ որ հայտարարել էր, որ էլ երբևիցե չի առաջադրվելու։

  • Կիսվել: