կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման հեռանկարի մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման հեռանկարի մասին

Ես տեսա նախագահ Էրդողանի՝ վերջերս արած հայտարարությունը. դա չափավոր հայտարարություն էր, տեսա ՀՀ վարչապետի պատասխանը, կարծում եմ՝ դա քաջալերող է՝ այն իմաստով, որ անհրաժեշտ է նվազեցնել հռետորաբանության լարվածությունը, այն սադրիչ հռետորաբանությունը, որ տեսել ենք տարածաշրջանում՝ հատկապես կապված Ադրբեջանի ու ՀՀ հետ: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պայմաններում Թուրքիայի դերակատարությանը, նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

՛՛Մենք դեռ լարված վիճակում ենք, այս սահմանային խնդիրներն են շարունակում լարվածություն առաջացնել՛՛,-հավելեց նա՝ ասելով, որ կարևոր է դիտարկել, տեսնել, Թուրքիայի հետ հաշտեցման հեռանկարը նույնպես մտքում պահել և այդ մասին էլ մտածել:

Սակայն, նրա խոսքով, դա չի կարող մեկ օրում տեղի ունենալ: ՛՛Դրա համար դիվանագիտական մեծ ջանքեր կպահանջեն, սակայն քաջալերող է տեսնել այս արտահայտությունները, որ եղել են, տեսնենք՝ կլինե՞ն հնարավորություններ՝ այդ բառերից հետո պրակտիկ գործողություններ կատարելու համար՛՛,-նշել է Լին Թրեյսին:

 

  • Կիսվել: