շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ և մասնակցել Ուկրաինայի դեսպանատան կողմից կազմակերպված ոգեկոչման միջոցառմանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ և մասնակցել Ուկրաինայի դեսպանատան կողմից կազմակերպված ոգեկոչման միջոցառմանը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում գրառում է արվել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երկրորդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը, դիվանագիտական կորպուսի գործընկերների հետ, հանդիպեց Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ․ Լոբաչի հետ, ինչպես նաև մասնակցեց Ուկրաինայի դեսպանատան կողմից կազմակերպված ոգեկոչման միջոցառմանը: Միացյալ Նահանգներն Ուկրաինայի կողքին է և շարունակում է աջակցել ուկրաինացի ժողովրդի՝ խաղաղ և ազատ ապրելու իրավունքին»։

Գրառմանը կից՝ հրապարակվել են նաև լուսանկարներ:

 

  • Կիսվել: