ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ տարածքների հետ կապված խնդիր չի կարող լինել. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ տարածքների հետ կապված խնդիր չի կարող լինել. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու հարցին՝ նշելով, որ խորհրդի նիստին կմասնակցի և կներկայացնի իր կարծիքը:

Քոչարյանն ընդգծել է, որ այս պահին փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չէ, բայց վստահ է՝ կլինեն աշխատանքային քննարկումներ, և պնդել՝ Հայաստանի տարածքների հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել:

«Ես կարծում եմ՝ ԱԺ-ում փաստաթղթի հետ կապված քննարկումներ կլինեն: Ըստ Սահմանադրության՝ ՀՀ տարածքներին վերաբերող ցանկացած փաստաթուղթ պետք է ԱԺ-ում քննարկվի: Իսկ ՀՀ տարածքներին վերաբերող որևէ խնդիր չի կարող լինել:

Միքայել Մինասյանը շատ տեղեկացված ընկեր է, բայց, չգիտես ինչու, տեղեկացվածությունը վերաբերում է այն կետերին, որտեղ իր համար հնչեցնելը շահեկան է: Այն մասը, որ արժեր, չգիտես ինչի, ինքը ծածկում է»։

  • Կիսվել: