ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ շահերը պաշտպանում են միայն հայաստանյան իշխանությունները․ որևիցե ռուսական, վաշինգտոնյան կառույցի վրա հույս մի դրեք, բոլորն իրենց շահերն ունեն․ ԱԺ նախագահ

ՀՀ շահերը պաշտպանում են միայն հայաստանյան իշխանությունները․ որևիցե ռուսական, վաշինգտոնյան կառույցի վրա հույս մի դրեք, բոլորն իրենց շահերն ունեն․ ԱԺ նախագահ

Թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում լրատվամիջոցները շատ  թերագնահատում և գերագնահատում են հաճախ պառլամենտի դերը։ Պառլամենտական հարթակում հիմնականում պառլամենտական  թեմաներ են շրջանառվում։ Ռուսական արտահայտություն կա՝ «Կրեմլը մի քանի աշտարակ ունի», ՌԴ-ում  կան տարբեր թևեր:

ԱԺ-ում news.am-ի լրագրողի հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց հարցին, թե, երբ նա օրեր առաջ ՌԴ-ում էր Վոլոդինի հետ, երբ  զրուցել է, լսե՞լ է ռուս գործընկերոջից կարծիքներ, լրագրողի դիտարկմամբ՝ ՀՀ-ում վերջերս տարածվող հակառուսականության  հետ կապված։ 

Հարցին, թե ո՞ր թևն է ՀՀ շահերից բխող քաղաքականություն վարում, ԱԺ նախագահը պատասխանեց․ «ՀՀ թևը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։

Ճշտող հարցին, թե խոսքը ՌԴ-ի մասին է, նա արձագանքեց․ «ՌԴ-ն իր շահերն ունի, ՀՀ շահերը պաշտպանում են միայն հայաստանյան իշխանությունները, որևիցե ռուսական կառույցի վրա, վաշինգտոնյան կառույցի վրա հույս մի դրեք։ Վաշինգտոն, Բրյուսել, Անկարա, Մոսկվա՝ բոլորն իրենց շահերն ունեն»։ 

  • Կիսվել: