ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջների պատրանքի մնացորդներն պիտի ցրված լինեին. Միրզոյան
«Հիմա Ադրբեջանը հանդես է գալիս հավելյալ պահանջներով՝ դիցուք օրինակ Սահմանադրության վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա, զուգահեռաբար մենք հստակ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի Սահմանադրության մեջ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հիշեցրեց Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ՀՀ Սահմանադրական դատարանը համապատասխան է ճանաչել Սահամանդրությանը.«Իսկ կանոնակարգում նշված է, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրով, որն իր հերթին ենթադրումէ 1991-ի սահմանները: Վերջին մնացորդներն անգամ պատրանքների կամ պահանջների, թե ՀՀ Սահմանադրությունն ունի պահանջներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, պետք է, որ ցրված լինեին և փարատվեին»,- ընդգծեց նախարարը:
Նաև նկատեց, որ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված տեքստում կան դրույթներ, որոնք դա էլ են փարատում.«Հիմա մեզ պետք շարունակել երկխոսությունը՝ հանդես գալով փաստարկներով»: