երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՀՀ քաղաքացիներն Իտալիայից կժամանեն Հայաստան

ՀՀ քաղաքացիներն Իտալիայից կժամանեն Հայաստան

Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան: Ինչպես տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը, նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, մեր դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։

«Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀ դեսպանության աշխատակիցները: Այս օրերին դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացիների, ՀՀ ԱԳՆ և թռիչք իրականացնող պատասխանատու օղակների ինչպես նաև իտալական իրավասու կառույցների հետ»,- մասնավորապես ասված է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: