շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ քաղաքացիների շուրջ 82 տոկոսը դեմ է արտահայտվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հայտարարությանը

ՀՀ քաղաքացիների շուրջ 82 տոկոսը դեմ է արտահայտվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հայտարարությանը

«Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ն հեռախոսային հարցում է իրականացրել  1100 քաղաքացիների շրջանում։

Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման, որի կազմում ներառում է Լեռնային Ղարաբաղը, հայտարարությունը հարցված քաղաքացիների 63.4%-ը բացասական է գնահատում, ավելի շուտ բացասական է համարել հարցվածների 18.5%-ը։

Այսինքն, հարցվածների 81.9%-ը Փաշինյանի այդ քաղաքականությունը բացասական է գնահատում։

Հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևումը Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնություն, հարցման մասնակիցների 77.7%-ն այս հարցին պատասխանել է՝ ընդհանրապես հնարավոր չէ, ավելի շուտ հնարավոր չէ՝ 8.7%-ը, այսինքն՝ հարցվածների 86.4%-ը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է։

  • Կիսվել: