չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն․ Հարցում

ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն․ Հարցում

ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով թեմայի վերաբերյալ կատարած հարցումների արդյունքները։
 
Նշենք, որ 2025 թվականի փետրվարի 19–ին ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին` նշելով, որ անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը։
 
«Հարցին, թե արդյոք ՀՀ սահմանադրությունը պետք է փոփոխվի, հարցվածների 18,4 %-ը նշել է, որ որոշ դրույթներ պետք է փոփոխվեն, 7,5 %-ը նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն, 59,6 %-ը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ և 14, 5 %-ը դժվարացել է պատասխանել հարցին»,–նշեց Նավասարդյանը։
 
Համեմատական անցկացնելով 2024 թվականի հունվարին կատարված հարցումների հետ, երբ Փաշինյանն առաջին անգամ էր խոսել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, Նավասարդյանը նշեց, որ այն ժամանակ հարցվածների 14 %-ն էր կարծում, որ պետք է որոշ փոփոխություններ կատարել, 13%-ը կարծում էր, որանհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն, 34,2 %-ը գտնում էր, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, իսկ հարցին պատասխանել դժվարացողների թիվը կազմում էր 38 %։
 
2025 թ․ փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39 %), Վրաստանից (15%) և Իրանից (8%):

  • Կիսվել: