շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ որոշ քաղաքացիներ նախընտրել են Իտալիայից չվերադառնալ. ԱԳՆ խոսնակ

ՀՀ որոշ քաղաքացիներ նախընտրել են Իտալիայից չվերադառնալ. ԱԳՆ խոսնակ

ՀՀ 150 քաղաքացի Իտալիայում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել, մեծ մասը՝ զբոսաշրջիկներ ու ուսանողներ, մինչդեռ հատուկ չվերթով 63-ն է վերադարձել: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը նախընտրել է կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու համար 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմն անցկացնել տվյալ երկրում։

«Իրապես, այն պահից, երբ հայտարարվել է, որ Իտալիայից վերադարձող ՀՀ քաղաքացիները Հայաստանում անցկացնելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, մեծ մասը նախընտրել է չվերադառնալ, եղել են դեպքեր, երբ նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ երրորդ երկրներով, և կրկին Հայաստանում հայտնվելիս ենթարկվել կարանտինային ռեժիմի, քանի որ այն վերաբերում է ելից, ոչ թե տարանցիկ երկրին, կան քաղաքացիներ, որ նախընտրել են չվերադառնալ»,- ասաց Նաղդալյանը:

  • Կիսվել: