ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել

ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը.

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջադրել Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը»,- ասված է հրամանագրում:

  • Կիսվել: