կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ նախագահը Էրդողանի, Մակրոնի, Սունակի և այլոց հետ մասնակցել է COP-28-ի պաշտոնական բացման արարողությանը (տեսանյութ)

ՀՀ նախագահը Էրդողանի, Մակրոնի, Սունակի և այլոց հետ մասնակցել է COP-28-ի պաշտոնական բացման արարողությանը (տեսանյութ)

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP-28) պաշտոնական բացման արարողությանը:

Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես է գալու ելույթով, մասնակցելու է համաժողովի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկումներին:

Համաժողովին մասնակցում են բազմաթիվ պետությունների ու միջազգային կառույցների ղեկավարներ, բացման արարողությունից առաջ նրանց դիմավորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

  • Կիսվել: