հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը կարևորել են երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցությունը (տեսանյութ)

ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը կարևորել են երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցությունը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել պատմական ամուր հենքի վրա խարսխված միջպետական համագործակցությունը նոր ուղղություններով համալրելուն վերաբերող հարցերի։

Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցությունն ու շփումների ակտիվացումը։ Ընդգծվել է հնարավորինս շուտ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ ի բարօրություն երկու երկների ժողովուրդների։

Կողմերը անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, տարածաշրջանում ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

 

 

  • Կիսվել: