չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ նախագահն ու Դարեն Թանգը քննարկել են Հայաստանում մտավոր սեփականությանն առնչվող օրենսդրական դաշտի ձևավորումը

ՀՀ նախագահն ու Դարեն Թանգը քննարկել են Հայաստանում մտավոր սեփականությանն առնչվող օրենսդրական դաշտի ձևավորումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և կազմակերպության միջև տասնամյակների արդյունավետ համագործակցությանը:

Քննարկվել է Հայաստանում մտավոր սեփականությանն առնչվող համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումը, և առանձնահատուկ շեշտվել դրա կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմերի և ռազմավարության ներդրման կարևորությունը:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել թե՛ փորձագիտական ու խորհրդատվական, թե՛ կադրերի վերապատրաստման ուղղությամբ կազմակերպության կողմից Հայաստանին աջակցության հարցում:

Առանձնահատուկ շեշտվել է համապատասխան մասնագետների պատրաստման կարևորությունը, ինչի համար արդյունավետ հարթակ է հայաստանյան կրթական ոլորտի և WIPO-ի միջև առկա համագործակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել հետագա փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

  • Կիսվել: